Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում աջակցության համար:
«Շնորհակալ եմ երկրպագուներին: Առանց նրանց աջակցության «Ռեալ»-ը չէր հաղթի: Երջանիկ եմ այնքան, որ ուզում եմ երգել»,-Daily Mail-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք, որ «արքյական ակումբ»-ն իր պատմության մեջ 11-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: