Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Հասարակության ընկալումը պահանջում է, որպեսզի ՀՀ կառավարությունն ավելի ինտենսիվ դարձնի իր աշխատանքը. Սվիտալսկի

Հայաստանում արդարադատության ոլորտում կատարված աշխատանքը, ձեռքբերումները շոշափելի են, կասկած չեն հարուցում: Այդ հաջողությունները պայմանավորված են նաև մեր համեստ աջակցությամբ` «25 տարիների ընթացքում Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներ. հետադարձ հայացք» համաժողովին ունեցած ելույթում նշել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Արդարադատությունը հաջող տրանսֆորմացիայի գրավականն է: Կենտրոնական, Արևելյան  Եվրոպայի բազմաթիվ երկրների փորձը ցույց է տվել, որ արդարադատության համակարգում առանց արդյունավետ տրանսֆորմացիայի հնարավոր չէ հաջող կերպով առաջ գնալ ավելի ազատական համակարգերի, որը հիմնված է ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների վրա»,- նշել է դեսպանը։

Նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը երկար ճանապարհ է անցել 25 տարիների ընթացքում արդարադատության ոլորտում՝ արդարադատության մատչելիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ճանաչումն ապահովելու համար:

Ըստ Սվիտալսկու՝ չի կարող լինել արդյունավետ ժողովրդավարություն, եթե ընտրությունների ժամանակ լինում են կեղծիքներ, և ընտրակեղծարարները չեն պատժվում, չի կարող լինել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համակարգ, եթե ազգային փոքրամասնության ներկայացուցիչները չեն գտնում, որ իրենց իրավունքները բավարար կերպով պաշտպանված են արդարադատության համակարգի կողմից, չի կարող իրավունքի գերակայության արդյունավետ համակարգ լինել, եթե դատարանները չեն կարող կոռուպցիայի հետ կապված հարցերով զբաղվել:

Դեսպանը նաև թվարկել է  այն ձեռքբերումները, որոնք Հայաստանն ունեցել է այս տարիների ընթացքում՝ այլընտրանքային պատժամիջոցների ստեղծում, հանրային պաշտպանի ինստիտուտի ամրապնդում, բնակչությանը տրամադրվող ծառայությունների բարելավում, արբիտրաժային համակարգի ձևավորում, քրեակատարողական հաստատությունների ձևավորում:

«Իհարկե, աշխատանքն ավարտված չէ, շատ լուրջ մարտահրավերներ կան, որոնց պետք է անդրադառնանք: Բնակչության, սովորական քաղաքացիների ընկալումը պահանջում է, որպեսզի Հայաստանի կառավարությունն ավելի ինտենսիվ դարձնի իր աշխատանքը: Կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի բնակչության լայն զանգվածների վստահություն ձեռք բերենք, երբ որ խոսքը գնում է համակարգի արդյունավետության, արդարադատության, դատավորների անկախության մասին»,- նշել է Սվիտալսկին։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշում է, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում: Նրա խոսքով՝ Կենտրոնական և Արևմտյան եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ առանց արդյունավետ արդարադատության համակարգի անհնար է գնալ դեպի ավելի ազատական համակարգեր, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում