«Ինտեր»-ի նախագահ Էրիկ Տոհիրը հայտարարել է, որ ակումբը ֆինանսական խնդիրներ չունի: Նա նաև նշել է, որ պատրաստ է ավելացնել ակումբի բյուջեն, սակայն դա կհանգեցնի պատժամիջոցների ՈւԵՖԱ-ի կողմից:
«Եթե հահեմատենք Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան, ապա տարբերությունը մեծ է: Եթե թիմը հանդես է գալիս Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում, ապա կարելի է բարձարցնել ֆուտբոլիստների աշխատավարձը: Հակառակ դեպքում հնարավորություն չի լինում մեծ գումար ծախսել:
Մենք կարող ենք նոր ֆուտբոլիստներ հրավիրել, մեծ գումար վճարել և զրկվել Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունից` ֆինանսական fairplay-ի կանոնները խախտելու համար: Այնպես որ, խախտումների չենք գնա: «Ինտեր»-ը 50 մլն եվրո կծախսի ամառային տրանսֆերային շուկայում»,- Football Italia-ն մեջբերում է Տոհիրի խոսքերը: