«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին ստիպված կլինի ներկայանալ իսպանական դատարան: Արգենտինայի հավաքականի ավագն ու նրա հայրը` Խորխե Մեսսին մեղադրվում են 2007-2009 թվականներին 4.1 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ:
AS-ի տեղեկությունների համաձայն` իրավաբանի հետ զրույցի ժամանակ Մեսսին նշել է, որ երբեք չի ուսումնասիրում պայմանագրերը:
«Վստահում եմ հորս և անում եմ այն, ինչ նա ասում է: Երբեք չեմ ուսումնասիրում պայմանագրերը և չգիտեմ, թե ինչի տակ եմ ստորագրում»,- ասել է արգենտինացի հարձակվողը: