Կատալոնական «Բարսելոնա»-ի երկրպագուներից մեկը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո հնարավորություն է ունեցել կարճ զրույց ունենալ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Կատալոնական ակումբի երկրպագուն Ֆլորենտինո Պերեսին կոչ է արել խոստովանել, որ «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է: Ի պատասխան Ֆլորենտինո Պերեսն ասել է. «Դուք ունեք Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, իսկ մենք՝ արդեն 11»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում 11 մետրանոց հարվածաշարերով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ և նվաճեց Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը: