Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ուզում եմ գնամ հորս տան օջախի ծուխը հանեմ. Շուշիում ապաստանած Մարգարիտայի երազանքը հայրենի Մատաղիս վերադառնալն է

Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի արդյունքում Արցախի մի քանի գյուղերի բնակիչներ հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել Արցախի առավել անվտանգ քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Տեղահանված ընտանիքներից մեկին Արցախ մեր այցի ժամանակ հանդիպեցինք Շուշիում: Մարգարիտա Սիմոնյանը Մատաղիսի Մաղուզա գյուղը լքել է հենց ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների առաջին օրը: Հարազատ գյուղից հեռանալուց հետո մինչ օրս որդու և հաշմանդամություն ունեցող դստեր հետ բնակվում է Շուշիի չգործող դպրոցի դասասենյակներից մեկում:

«Շատ դժվար օրեր էին, ապրիլի 2-ին հենց տեսա, որ բամբոշկա են անում, գնացի մի բաբուշկայի տուն, ասեցի՝ հելի, տղիդ վերցրու գնանք: Գնացինք խանութի մոտ ու տեսանք, թե ինչքան ժողովուրդ էր հավաքվել Թալիշից, Մատաղիսից, ուրիշ գյուղերից: Խանութի մոտից ում ձեռը փող կար, ավտո վերցրեց գնաց, մնացի ես, որ կես ճամփան ոտով, կեսը՝ պատահական ավտոյով հասա Ստեփանակերտ»,- մեզ հետ զրույցում պատմում է Մարգարիտան:

Վերջինս հիշում է, որ Մատաղիսում գտնվող հայրական տունն առաջին անգամ կորցրել են 90-ականների կռիվների ժամանակ, ինչից հետո բնակություն են հաստատել հարևան Մաղուզա գյուղում: Բայց ապրիլյան քառօրյա պատերազմը իրենց ստիպեց հերթական անգամ լքել հայրենի բնակավայրը և կրկին կացարան փնտրել:

Լքված դպրոցի դասասենյակում ապաստանած Մարգարիտան այսօր ստիպված է գոյատևել 19 հազար դրամ նպաստով, որը ստանում է հաշմանդամ դստեր համար: Մեծ որդին Ռուսաստան է գնացել գումար վաստակելու, բայց դեռ չի կարողացել օգնել ընտանիքին: Ընտանիքի հայրն էլ կռիվների վերսկսման առաջին օրվանից մնացել է Մաղուզա գյուղում՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այս օրերին կնոջ միակ հույսը Կարմիր խաչից սպասվող օգնությունն է: Ասում է՝ գրեթե ամեն օր Շուշիից հասնում է Ստեփանակերտ որպեսզի այդ օգնությունը ստանա, սակայն բոլորը այսօր-վաղն են ասում:

«Դե գումար է, օգնություն, դրանով էլ մի քանի օր կապրենք: Բայց էդ գումարն էլ չեն տալիս, էսօր-էգուց են անում»,- ասում է Մարգարիտան:

Արցախի իշխանությունները ստանձնել են տեղահանվածների կացարանի և մշտական բնակության խնդրի լուծման պարտավորությունը: Մարգարիտան դեռ չգիտի, թե իր ընտանիքին ինչ ճակատագիր է սպասվում, մշտական կացարան կունենա, թե ոչ, բայց մի թաքուն երազանք ունի՝ կրկին վերադառնալ հայրենի Մատաղիս: «Ես մեծ հաճույքով կուզենայի վերադառնալ իմ հայրենի Մատաղիս: Կուզենայի հայրական տանս մեկ-երկու սենյակը սարքեին տային ինձ: Ես էլ կմտնեի կապրեի, որպեսզի իմ հորս տան օջախի ծուխը հանեմ, ոչ թե գնամ ուրիշ գյուղում ապրեմ»,- անկեղծանում է Մարգարիտան:

Արցախի տարբեր գյուղերից տեղահանվածների մեծ մասը ապաստան է գտել նաև Հայաստանում՝ Երևանում և այլ քաղաքներում, բայց ուշագրավ է, որ նրանց գերակշիռ մասը, Մարգարիտայի օրինակով, ցանկանում է վերադառնալ Արցախ, հայրենի գյուղ, հանել հայրենի տան օջախի ծուխը:

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "1in.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում