Բազկամարտը Հայաստանում օրեցօր զարգացում է ապրում։ Հայ մարզիկները պարբերաբար գերազանց ելույթներ են ունենում աշխարհի ոև Եվրոպայի առաջնություններում։ Բացառություն չէր նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած բազմկամարտի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Հայաստանը ստուգատեսին ներկայացել էր 5 մարզիկով։
Սպասելիքները կրկին մեծ էին 23-ամյա բազկամարտիկ Աշոտ Ադամյանից, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում։ Նա եզրափակչում պարտության մատնեց աշխարհի հնգակի չեմպիոն վրացի Վիլեն Ջաբրավային՝ մարզական կարիերայում 4-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Ադամյանը նաև աշխարհի քառակի չեմպիոն է։
Մինչև 18 տարեկանների պայքարում ձախ ձեռքով հավասարը չուներ Դավիթ Դավիկյանը։ 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով արծաթե մեդալակիր է դարձել Էմիլ Ամիլշատյանը։ 75 կգ քաշային Վրեժ Սեդրակյանն ու գերծանր քաշային Դավիթ Մադոյանը նույնպես ձախ ձեռքով դարձել են չեմպիոն։
Մանրամասները՝ տեսանյութում