Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի չեմպիոնական եզրափակչում ցուցաբերած աջակցության համար շնբորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին։
«Պետք է նշեմ, որ առանց երկրպագուների աջակցության չէինք հաղթի Չեմպիոնների լիգայում։ Հպարտ եմ, որ կրում եմ «Ռեալ»-ի մարզաշապիկը։ Այնքան երջանիկ եմ, որ ցանկանում եմ երգել»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Daily Mal-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայում հաղցթեց պատմության մեջ 11-րդ անգամ։