Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Ռուս-թուրքական տագնապ

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան մոտ ապագայում կկարգավորեն իրենց հարաբերությունները: Նա հայտնել է Անկարայի այդ ակնկալիքը: Հայտնի է նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ստեղծել ռուս-թուրքական հարաբերության կարգավորման աշխատանքային խումբ: Թուրքիան այդպես է արձագանքել ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանն այն մասին, որ Մոսկվան ուզում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորում, բայց չի լսել ներողություն ռուսական օդանավի խփելու կապակցությամբ:

Ռուսաստանն ու Թուրքիան վերջին շրջանում սկսել են հաճախ խոսել կարգավորումից: Սա զարմանալի էլ չէ: Բանն այն է, որ տարածաշրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք Անկարայի և Մոսկվայի համար, մեղմ ասած, ցանկալի չեն: Մասնավորապես, խոսքը տարածաշրջանում հարցեր լուծելու նրանց, ըստ էության, մոնոպոլ կարգավիճակի փլուզման մասին է, որ տեղի է ունենում բավական շոշափելի քայլերով: Այդ մոնոպոլ կարգավիճակը տարածաշրջանը պարբերաբար գցում է ռազմական ճգնաժամերի և ցեղասպանությունների սպառնալիքների գիրկը, որից տուժած են դուրս գալիս գրեթե բոլորը՝ Ռուսաստանից և Թուրքիայից բացի:

Առավել քան տուժող կողմ է Հայաստանը, որը այդ ամենի հետևանքով ենթարկվել է թե՛ մարդկային ցեղասպանության, թե՛ տարածքային «անդամահատման»: Հերթական փորձը կատարվեց ապրիլի 2-ին, սակայն այդ փորձը չհաջողվեց: Չհաջողվեց նաև այն պատճառով, որ ռուս-թուրքական կոմունիկացիան այս անգամ այդքան էլ ներդաշնակ չէր: Եվ պատահական չէ, որ Մոսկվան ու Անկարան հենց ապրիլյան պատերազմից հետո են սկսել ակտիվորեն խոսել հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության և պատրաստակամության մասին:

Բանն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանում նկատվում է ԱՄՆ ու Եվրամիության դերակատարության աճի միտում: Մասնավորապես, դա արտահայտվում է Ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության միջազգային մեխանիզմի ներդրման հարցը օրակարգում առաջ մղելու տեսքով, ինչը տեղի ունեցավ Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպման շրջանակում:

Ռուսաստանի և Թուրքիայի համար այդ մեխանիզմը մեղմ ասած վտանգավոր մեխանիզմ է, քանի որ կայունացնում է իրավիճակը, միաժամանակ այն դուրս բերում ռուս-թուրքական պատրոնաժից՝ տանդեմին զրկելով ավանդական խաղարկման հնարավորությունից, երբ իրավիճակը բերվում է տարածաշրջանային պատերազմի, իսկ հետո երկուսի միջև վերաբաշխվում է «ավարը»:

Ավելին՝ քանի դեռ ռուս-թուրքական հարաբերությունը կարգավորված չէ, լավագույն հնարավորությունն է առաջ մղել միջազգային մեխանիզմը, ներդնել այն Ղարաբաղյան գոտում և այդպիսով ըստ էության փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության բանաձևը: Եվ, ամենայն հավանականությամբ, այս առումով արձանագրվում են դանդաղ, բայց որոշակի դրական միտումներ, ինչն էլ Թուրքիային ու Ռուսաստանին ստիպել է ինտենսիվացնել հաշտության մասին հայտարարությունները՝ ԱՄՆ-ին ու Եվրամիությանը տարածաշրջանում միասնաբար դիմադրելու և պարբերական պատերազմների ու ցեղասպանությունների միջոցով իրենց կովկասյան հեգեմոնիան պահպանելու համար:

Այս առումով, իհարկե, դժվար է ասել, թե ում օգտին է խաղում ժամանակը: Միաժամանակ հստակ է, որ եթե ռուս-թուրքական կարգավորում տեղի ունենա մինչև անվտանգության մեխանիզմի ներդրումն ու ամրագրումը անհրաժեշտ քաղաքական բալանսով, որում պետք է շահագրգռված լինի Հայաստանը, ապա կմնա սպասել Ադրբեջանի հաջորդ և արդեն, իհարկե, ավելի հուժկու գրոհի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում