Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հուսով է, որ «Ծեր Սինյորա»-ն կկարողանա պահպանել չեմպիոնական կազմը։
«Բուֆոնը մնում է։ Հուսով եմ՝ Պոգբան նույնպես կմնա։ Նույնը վերաբերում է նաև Մորատային։ Հիմա նա Իսպանիայի հավաքականի կազմում է, որից հետո, կարծում եմ՝ կմիանա մեր թիմին։
Հիանալի մրցաշրջան անցկացրինք։ Ֆուտբոլիստներն ուղղակի գերազանց խաղացին։ Ստիպված էինք վերակազմակերպել խաղը, քանի որ մի քանի առանցքային ֆուտբոլիստ վնասվածք էր ստացել։ Բայց մենք պատրաստ էինք այդ դժվարություններին։ «Յուվե»-ն միշտ պետք է հաղթի․,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։