«Նյու-Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չի ընդգրկվել Իտալիայի հավաքականի հայտացուցակում և չի մասնակցելու «Եվրո-2016»-ին։ Կիսապաշտպանը մեկնաբանել է ընտրանու կազմում չընդգրկվելու փաստը։
«Զրուցել էի Կոնտեի հետ ու գիտեի, որ չեմ ընդգրկվելու հավաքականի կազմում։ Հիասթափված չեմ։
Նա է մարզիչն ու նա է որոշում՝ ով է ընդգրկվում կազմում, ով՝ ոչ։ Հուսով եմ՝ Իտալիայի հավաքականը կդառնա Եվրոպայի չեմպիոն»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։