Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանի Կարվախալը, ով վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում կայացած «Ատլետիկո»-ի հետ չեմպիոնական խաղում, բուժզննում է անցել։ Պաշտպանը ստացել է ազդրի մկանային կտրվածք։ Գրում է «Ռեալ»-ի մամլո ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությանը։ Նրա փոխարեն հայտացուցակում է ընդգրկվել Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Էկտոր Բելերինը։
Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվի մոտ ժամանակներս։