Վիրտուալ արժույթ բիտքոինի փոխարժեքը հանգստյան օրերին բարձրացել է՝ հասնելով 2014 թվականի ամռանից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Այս մասին են վկայում CoinDesk վերլուծական ընկերության տվյալները։
Երկուշաբթի առավոտյան կրիպտոարժույթի գինը եղել է 534.3 դոլար, մինչդեռ կիրակի դրա փոխարժեքը բարձրացել է 544 դոլարի։ Կտրուկ աճը սկսվել է շաբաթ, երբ 11 տոկոսի կտրուկ թանկացում է նկատվել՝ 473.5 դոլարից 525.4 դոլարի։ Մինչ այդ մի քանի ամիսների ընթացքում արժույթի փոխարժեքը համեմատաբար կայուն է եղել։
Շրջանառության մեջ գտնվող բիտքոինների փաստացի շուկայական արժեքը գերազանցում է 8 մլրդ դոլարը։ Որոշ փորձագետներ աճը կապում են շուկա նոր խաղացողների մուտքի հետ։