Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ երջանիկ է «արքայական» ակումբում և չի ցանկանում հեռանալ այնտեղից:
«Ռեալ»-ից հեռանալն ինձ համար բարդ կլինի, քանի որ ինչպես մի քանի շաբաթ առաջ եմ ասել, «Ռեալ»-ն ինձ համար ամենահարմար ակումբն է՝ բոլոր թիմերի համեմատ:
Ես ուզում եմ մնալ, քանի որ երջանիկ եմ այստեղ: Ընտանիքս երջանիկ է, որդիս՝ նույնպես: Բնականաբար, ես էլ եմ երջանիկ»,- ասել է պորտուգալացի հարձակվողը: