Կատալոնական «Բարսելոնա»-ն ցավակցական նամակ է հղել Մադրիդի «Ռեալ»-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում մադրիդյան ակումբի 12 երկրպագուի սպանության և 8 երկրպագուի հրազենային վիրավորման կապակցությամբ:
«Իրաքում ահաբեկիչները կրկին հարձակվել են Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուների վրա: «Բարսելոնա»-ն իր կարեկցանքն ու աջակցությունն է հայտնում»,- գրել է թիմի պաշտոնական թվիթերյան էջը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի օրը 4 ահաբեկիչ հարձակում են կատարել «Ռեալ»-ի՝ Իրաքում գտնվող ֆան-ակումբի վրա, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել են 12 մարդ, վիրավորվել՝ 8-ը: