Ավետիսյանների գործով դատավարության ընթացքում տուժածների հարազատները դիմել են դատարան՝ քաղաքացիական հայց ներկայացնելով և պահանջելով չափահասների համար 50 000-ական, իսկ անչափահասների համար՝ 100 000-ական եվրո փոխհատուցում: Փաստաբան Միհրան Պողոսյանի կարծիքով՝ հայցը հիմնավոր է, քանի որ Վ. Պերմյակովի գործողությունների համար ոչ թե որպես Ռուսաստանի քաղաքացի, այլ որպես պետական իշխանության ներկայացուցիչ (վեջինս հանդիսացել է զինծառայող) պատասխանատվություն է կրում ՌԴ-ն՝ պետական ծառայության ընթացքում անձի կողմից կատարված հանցագործության համար:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ բացի դրանցից՝ բազմաթիվ թերացումներ էին տեղի ունեցել հենց ՌԴ-ի կողմից՝ Վ. Պերմյակովին զենք կրելու իրավունքի սահմանափակման և սահմանափակման պարագայում զենք կրելու և նրա՝ Հայաստան տեղափոխվելու հետ կապված, ինչպես նաև հանցանքը կատարելուց հետո Հայաստանի իրավապահներին ուշ ժամանակում հայտնելու հետ կապաված. «Այդ բոլոր գործողությունների ամբողջությունը հիմք է տալիս պնդելու, որ Վ. Պերմյակովի կողմից կատարած հանցանքում պատասխանատվության իր չափաբաժինն ունի նաև Ռուսաստանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: