Louis Vuitton-ի կրուիզային հավաքածուն տեսնելու համար Ռիո դե Ժանեյրոյում հավաքվել են մոտ 500 հյուր, հայտնում է marieclaire.ua-ն:
Ցուցադրությունն անցել է Նիտերոյի Ժամանակակից արվեստի թանգարանում` ստեղծված ճարտարապետ Օսկար Նիմեյերի կողմից: Այն հիշեցնում է ժայռի վրա վայրէջք կատարած հսկայական սպիտակ թռչող ափսե, որտեղից կանաչ քաղաքի և օվկիանոսի վրա զարմանալի տեսարան է բացվում:
Կարմիր գորգի վրայով անցել են մոդելները` ցուցադրելով ասիմետրիկ փեշերով սպիտակ դիմակ-շրջազգեստները: Կապույտ, նարնջագույն, դեղին, սև դետալներով` ներշնչված Formula 1-ով, նրանք անթերի ներդաշնակել են Ռիո դե Ժանեյրոյի լողափային մշակույթին: