«Ռեալ»-ի պատվիրակությունն այսօր Միլանից վերադարձել է Մադրիդ:
«Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների ավտոբուսը շրջել է Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներով և ուղևորվել դեպի Սիբելեսի հրապարակ, որտեղ «Ռեալ»-ն ավանդաբար նշում է իր հաղթանակները:
Հիշեցնենք, որ նախօրեին մադրիդցիները նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը` ակումբի պատմության մեջ 11-րդ անգամ: