Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հույս է հայտնել, որ կշարունակի հանդես գալ «արքայական ակումբ»-ում:
«Հպարտանում եմ իմ թիմով: Մենք բարդ մրցաշրջան անցկացրեցինք: Արժանի էինք այս հաղթանակին: Հուսով եմ` կմնամ «Ռեալ»-ում:
Եթե ակումբը ցանկանա, ես մեծ ուրախությամբ կշարունակեմ կարիերաս Մադրիդում: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել թիմիս հետ»,- Marca-ն մեջբերում է Իսկոյի խոսքերը: