Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը նախազգուշացրել է դեմոկրատներից իր մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որ փոխնախագահի պաշտոնում թեկնածուի նրա ընտրությունը որոշիչ նշանակություն կունենա կողմանկիցներին դուր գալու հարցում, եթե նա դառնա Դեմոկրատական կուսակցության միակ թեկնածուն, հայտնում է NBC News-ը:
Սանդերսն ասել է, որ թեկնածուն պետք է հետաքրքրի աշխատավոր ընտանիքներին, երիտասարդներին, նրանց ներգրավի քաղաքական գործընթացներին և ստեղծի քվեարկողների մեծ հոսք:
Նա վստահ է, որ Քլինթոնին անհրաժեշտ է ընտրել առաջադեմ անզիջում դեմոկրատ, եթե ԱՄՆ նախագահական ընտրությունների գլխավոր փուլում նա դառնա կուսակցության թեկնածուն: