Իրանի մեղադրանքներին ի պատասխան, որ երկրի իշխանությունները, իբր, արգելքներ են ստեղծում իրանցիների համար, և այդ պատճառով այս տարի երկիրը Մեքքա ուխտավորներ չի ուղարկի հաջ կատարելու, Սաուդյան Արաբիան հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է BBC-ն:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը պահանջել է անընդունելի արտոնություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի տարածքում միտինգների անցկացում:
30 տարվա մեջ առաջին անգամ Իրանը բոյկոտում է հաջը, ինչն ընդգծում է 2 երկրների միջև ուժեղացող լարումը:
Անցյալ տարի հաջի ժամանակ հրմշտոցներից զոհվել է առնվազն 769 մարդ, այդ թվում՝ 130 իրանցի: Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է ուխտագնացության վատ կազմակերպման և այն բանի համար, որ նրանք հաջի մասնակիցների համար անվտանգություն չեն ապահովել: