RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահը հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կարող է դառնալ կին, կիրակի օրը հայտարարել է նրա նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորթը:
«Գոյություն ունեն շատ կին-հանրապետականներ, ովքեր ունեն համապատասխան որակավորում: Եվ նրանցից ոմանք կարող են ներառվել ցուցակում»,- հայտարարել է Մանաֆորթը ABC հեռուստաալիքի եթերում:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Թրամփը «հայտարարել է այն մասին, որ թեկնածուներին ընտրելու առանցքային գործոն կլինի որակավորումը, այլ ոչ թե սեռային կամ էթնիկ պատկանելությունը»: «Դա չի նշանակում, որ կանայք կամ իսպանախոս սփյուռքի ներկայացուցիչները չեն կարող հայտնվել ցուցակում: Դա նշանակում է, որ մենք նայում ենք որակավորմանը»,- ասել է Մանաֆորթը: