Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրան անընդունելի է համարում Իրանի կողմից շիա զինված խմբավորումների ուղարկումը Իրաք՝ ռազմական գործողությունների կամ զորավարժությունների մասնակցելու նպատակով՝ գրում է ria.ru-ն:
Ջեբեյրայի խոսքով՝ Իրանը տարածաշրջանի գործերին խառնվելու փոխարեն պետք է զբաղվի իր ներքին գործերով:
«Իրաքի խնդիրը միջդավանաբանական հակամարտություններն են, որի պատճառը Իրանի միջամտությունն է»,- ասել է նախարարը: Նա անհրաժեշտ է համարել Իրաքից իրանական զորքերի դուրսբերումը: