«Լեսթեր Սիթի»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշատպան Նգոլո Կանտեն մեկնաբանել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբային գրանցումը փոխելու հնարավորության մասին: Կանտեն նշել է, որ կենտրոնացած է Եվրոպայի առաջնության վրա:
«Ուշադրություն չեմ դարձնում շրջանառվող լուրերին: Ես «Լեսթեր»-ի ֆուտբոլիստ եմ: Իսկ այժմ մտածում եմ Եվրոպայի առաջնության մասին»,- L’Equipe-ը մեջբերում է Կանտեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Կանտեն մասնակցել է 37 խաղի, 1 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել: