Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Քլինթո՞ն, թե՞ Թրամփ. ո՞վ կլինի ավելի հայամետ նախագահ

Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մրցավազքի սուպերեզրափակիչին մնացել մոտ 5 ամիս: Թե ով կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, հայտնի կդառնա նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո: Բայց ըստ էության արդեն հայտնի են հաղթողի հիմնական հավակնորդները՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից և միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը:

Թեև նախնական ընտրությունները կամ այսպես կոչված՝ «փրայմերիզները» (անգլերեն՝ primary elections կամ primaries) կուսակցությունների ներսում դեռ չեն ավարտվել, բայց փորձագետների կանխատեսումներով՝ «փրայմերիզների» ավարտից հետո կայանալիք համագումարներում հենց այս երկուսը իրենց կուսակցությունների կողմից կառաջադրվեն որպես նախագահի թեկնածու: Առայժմ մրցավազքից դուրս չի մնացել նաև դեմոկրատ Բերնի Սանդերսը, բայց նրա շանսերը ավելի ցածր են գնահատվում:

Մի կողմ թողնենք այն քննարկումները, որ նշված թեկնածուների, հատկապես՝ էքսցենտրիկ Թրամփի ֆավորիտ դառնալն այնքան էլ կանխատեսելի չէր և որոշակի շփոթ է առաջացրել ամերիկյան ու միջազգային մամուլում: Բայց հայկական տեսակետից մեզ ավելի շատ հետաքրքրում է հարցը, թե ո՞ր թեկնածուն կկարողանա շահել Ամերիկայի հայության համակրանքը և ո՞վ կարող է լինել ավելի հայամետ գործիչ, Քլինթո՞նը, թե՞ Թրամփը: Forbes հանդեսի թղթակիցն իր «Պայքար սփույռքների համար. Թրամփ, թե Քլինթոն» հոդվածում հենց այս հարցն է քննարկել՝ գալով այն եզրակացության, որ Հիլարի Քլինթոնն անվիճարկելի թեկնածու է հայության համար: Նշվում է, որ ավանդաբար հայ համայնքը ԱՄՆ-ում աջակցել է Դեմոկրատական կուսակցությանը՝ պատմական հիշողությամբ և ԱՄՆ-ում առաջին հայ գաղթօջախների ձևավորման առանձնահատկություններով:

Ի դեպ, նշենք, որ դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը ևս դասվում է հայանպաստ գործիչների թվին և գուցե ավելի հայամետ ու սկզբունքային գործիչ է, քան մյուս թեկնածուները: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը վերջերս հրապարակել էր ուսումնասիրություն, որտեղ նշվում է, թե նախագահական մրցավազքին մասնակցող թեկնածուներն իրենց գործունեության ընթացքում որքանով են եղել հայամետ կամ հակահայ: Հիլարի Քլինթոնին առնչվող հիշատակումներում նշվում է, որ նա 2005-06 թթ. ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջ. Բուշին ուղղված նամակի տակ՝ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բերնի Սանդերսը 1995-2012 թթ. ընթացքում ԱՄՆ Կոնգրեսում աջակցել է բազմաթիվ հայանպաստ և հակաթուրքական բանաձևերի և զեկույցների ընդունմանը: Հանրապետական Թրամփը, ըստ Հայ դատի հանձնախմբի, որևէ հայտարարություն չի արել հայկական թեմաներով, փոխարենը հայտնի են նրա բիզնես կապերը Ադրբեջանի և ադրբեջանցի օլիգարխների հետ:

Ամերիկյան ներքին քաղաքականությանը քաջածանոթ փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասում է, որ ընդհանրապես բոլոր էթնիկ համայնքներում էլ նախասիրությունները տարբեր են լինում, բայց միաժամանակ կարծում է, որ հայության մի զգալի հատված, հատկապես Կալիֆոռնիայի հայերը համակրում են Հիլարի Քլինթոնին: Քաղաքագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միանշանակ պատասխան չտվեց հարցին՝ Քլինթո՞նը կլինի ավելի հայանպաստ նախագահ, թե՞ Թրամփը: Մեր զրուցակցի կարծիքով՝ Քլինթոնն ընտրվելուց հետո առանց կասկածի չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ ահա Թրամփը կարող է բարձրացնել Ցեղասպանության ճանաչման հարցը ավելի բարձր մակարդակի:

Ըստ նրա՝ միանշանակ հնարավոր չէ ասել, որ ամերիկահայությունը աջակցում է դեմոկրատներին:

– Հայ համայնքը պետք է բաժանել երկու մասի, դա հին ներգաղթյալներն են կամ արդեն ամերիկացիները, որոնք ունեն հայկական ծագում, Հայոց ցեղասպանությունից առաջ կամ ցեղասպանությունից հետո մինչև 1980-ականներ ներգաղթածները և երկրորդը՝ 1980-90-ականներից հետո ներգաղթած հայերը: Սրանք երկու տարբեր խմբեր են կազմում: Հին ներգաղթյալների շրջանում բավական մեծ թիվ են կազմում նաև հանրապետականները: Մինչդեռ նոր ամերիկահայերի շրջանում՝ հիմնականում դեմոկրատները: Եվ այդ առումով այդ կարծիքը ճիշտ է, բայց միայն այդ առումով: Այնպես որ՝ միանշանակ ասել հնարավոր չէ, թեև հասկանալիորեն թե՛ առաջին և թե՛ երկրորդ խմբում կան այս կամ այն կուսակցությանը հարողներ, սատարողներ և կուսակցության անդամներ:

– Հայերի աջակցությունը ո՞ր գործոններով է պայմանավորված:

– Մինչև Օբամայի երկրորդ ժամկետի ընտրությունները աջակցությունը հիմնականում կամ գլխավորաբար պայմանավորված է եղել միայն մեկ խնդրով՝ Հայոց ցեղասպանության հարցով: Բայց քանի որ նախագահ Օբաման ամենաուժեղ կողմնակիցն էր, որ Մեծ Եղեռնը կոչվի ցեղասպանություն իր սենատոր եղած տարիներին, և տարբերությունը շատ մեծ էր, երբ դրժեց իր խոստումը, դրանից հետո հայ համայնքը որոշեց այլևս չեզոք դիրքորոշում որդեգրել այս կամ այն թեկնածուին ակնհայտորեն սատարելու հարցում: Եվ հիմա ունենք այսպիսի իրավիճակ, հատկապես այն պարագայում, որ երկու թեկնածուներից որևէ մեկը խոստումներ չի տալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
Եթե հարցը դիտարկենք Հայոց ցեղասպանության ճանաչման պրիզմայով, ապա Հիլարի Քլինթոնն ընտրվելուց հետո ակնհայտորեն և առանց որևէ կասկածի Ցեղասպանությունը չի կոչելու ցեղասպանություն և ամեն ինչ անելու է, որպեսզի ճանաչումը մնա այն մակարդակի վրա, ինչ եղել է, որովհետև սերտ կապեր ունի Թուրքիայի հետ: Թրամփի մասով միանշանակորեն ասել չի կարելի, որովհետև բացառված չէ, որ Թրամփը, լինելով խիստ անկանխատեսելի և պոպուլիստական վարքագծի տեր թեկնածու, փորձի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրացնել նոր մակարդակի, քանի որ երբեմն արտահայտվել է Թուրքիայի դեմ, որպեսզի ստանա Թուրքիային զսպելու մեխանիզմներ, որոնք ԱՄՆ-ը այսօր գրեթե չունի:

– Չե՞ք կարծում, որ ընդհանրապես պիտի փոխվեն չափորոշիչները, թե որ պահանջով պայմանավորված հայերը պիտի աջակցեն այս կամ այն թեկնածուին: Ինչո՞ւ են հայկական կառույցները պարփակվում միայն Ցեղասպանության ճանաչման հարցի շրջանակներում: Հայաստանի խնդիրներ, ժողովրդավարացում, տնտեսական զարգացում, Ղարաբաղյան հարց. ինչո՞ւ նման պահանջներ չեն բարձրացվում:

Հրաշալի հարց է: Որովհետև հայ համայնքի շրջանակներում կա ինտելեկտուալ կարողությունների ողբերգական, ահռելի չափերի հասնող պակաս, երբ մարդիկ դատում են շատ նեղ և լրատվամիջոցներով մատուցվող, հատուկ օրակարգեր ունեցող դատողությունների համաձայն:

– Գուցե պատճառն այն է, որ հայկական կառույցները Հայաստանի իրականության հետ շատ չե՞ն առնչվում: Սա կապ ունի՞ դրա հետ:

Կարծում եմ՝ ունի և ունի նաև այնքանով, որ Հայաստանից գնացած նոր ամերիկահայերը լուրջ խնդիրներ ունեն թե՛ Ամերիկան և թե՛ աշխարհը հասկանալու, հատկապես Հայաստանն ու հայկական խնդիրներն ընկալելու առումով: Նրանք հիմնականում դեռևս ներգրավված են իրենց կյանքը կայունացնելու կամ բարելավելու գործում և ավելի նյութական դաշտերում են տեսնում (ոչ բոլորը անշուշտ) իրենց կյանքի առանցքը:

– Քլինթո՞ն, թե՞ Թրամփ: Նրանցից ով կլինի այսպես ասած՝ ավելի հայամետ նախագահ:

– Շատ բարդ հարց է: Կա մի հետաքրքիր հանգամանք՝ կապված Քլինթոնի հետ: Նրա նախընտրական արշավի ղեկավարը (campaign manager-ը)՝ Ջոն Պոդեստան, խոշորագույն լոբբիստական և PR ընկերության՝ Podesta group-ի սեփականատերն է և ղեկավարը: Պետք է նշեմ, որ այս ընկերությունը հանդիսանում է Իլհամ Ալիևի ամենակարևոր լոբբիստական հենարանը թե՛ ԱՄՆ-ում և թե՛ աշխարհում: Եվ որքան տեղյակ եմ՝ Պոդեստան և Ալիևը նաև անձնական կապեր ունեն: Այսինքն՝ Ադրբեջանի լոբբինգով զբաղվում է Քլինթոնի campaign manager-ը: Ջոն Պոդեստան, որը Բիլ Քլինթոնի վարչակազմում ունեցել է շատ բարձր պաշտոն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, ակնհայտորեն կունենա նույն պաշտոնը Հիլարի Քլինթոնի ընտրվելու պարագայում կամ գուցե այլ, բայց ավելի ազդեցիկ պաշտոն: Այստեղ, իհարկե, Հայաստանը և հայերը մտածելու խնդիր ունեն: Փաստ չէ, որ Քլինթոնի վարչակազմը կլինի ընդգծված ադրբեջանամետ, բայց նաև փաստ չէ, որ չի լինի:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա հանրապետականները երբևէ չեն եղել հայամետ: Առանձին հանրապետական սենատորներ կամ կոնգրեսականներ աչքի են ընկել հայամետ դիրքորոշումներով, հայտարարություններով: Հանրապետականները հիմնականում արդյունաբերական, ռազմական և խոշոր հին արդյունաբերությունների տերերն ու ղեկավարներն են ԱՄՆ-ում, և այդ բիզնեսներն ավանդաբար կապված են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի հետ: Բայց Թրամփը լուրջ և կտրուկ խզում է առաջացրել Հանրապետական կուսակցությունում և վերնախավի կողմից գերազանցապես մերժված թեկնածու է: Միաժամանակ նա հանդես է եկել շատ հակասական հայտարարություններով, որոնք միանշանակ չեն: Այս առումով բացառված չէ, որ Թրամփը որդեգրի բոլորովին նոր քաղաքականություն՝ կապված Հայաստանի, Թուրքիայի և ընդհանրապես տարածաշրջանի հետ: Բայց պետք է դարձյալ ընդգծեմ, որ սա նույնպես փաստ չէ: Մի խոսքով, երկու թեկնածուների պարագաներում էլ ամեն ինչ չէ, որ միանշանակ է:

Կարծում եմ՝ ամերիկահայերը պիտի քվեարկեն համաձայն իրենց խղճի և փորձեն ինտելեկտուալ ընտրություն կատարել՝ կշռելով բոլոր կշռաքարերը: Պիտի ընտրեն այնպես, ինչպես մնացած բոլոր ամերիկացիները. ընտրեն մտքով, խղճով և այնպես, որ լավ լինի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ իրենց պատմական հայրենիքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում