Թուրք զինվորականները և ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիան համատեղ գործողության ընթացքում Սիրիայի հյուսիսում շաբաթ օրը չեզոքացրել են ԴԱԻՇ-ի 40 զինյալի, հայտնում է Anadolu գործակալությունը` հղում անելով թուրք զինվորականների աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով` Թուրքիայի անվտանգության ուժերը հրետանային կրակի և օդային գործողությունների ընթացքում ոչնչացրել են չորս «Կատյուշա» հրթիռակայան, երկու զրահամեքենա և երկու զինամթերքի պահեստ:
Գործողությունների անցկացման ճշգրիտ վայրը չի հաղորդվում: