Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին շնորհավորել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, ընկերս: Դա պետք է կատարվեր քեզ նման լավ մարդու հետ: Hala Madrid!»,- Instagram-ի իր էջում գրել է Բեքհեմը:
Հիշեցնենք` Զիդանը գլխավորել է «արքայական ակումբ»-ը 2016 թվականի հունվարի 4-ին: Նա դարձել է առաջին ֆրանսիացի մարզիչը, ով նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: