Սանկտ Պետերբուրգի «Սառցե պալատում» Էլթոն Ջոնի համերգի ժամանակ հեռախոսազանգ է ստացվել տեղադրված ռումբի մասին, հայտնում է vesti.ru-ն:
Երգիչը Պետերբուրգ է եկել Wonderful Crazy Night Tour համերգային շրջագայության շրջանակներում: Համերգի ժամանակ անծանոթ տղամարդը զանգահարել է հերթապահ մաս և հայտնել, որ դահլիճը ականապատված է, ապա անջատել է հեռախոսը:
Ոստիկանները հետախուզել են համալիրը, սակայն կասկածելի ոչինչ չեն գտել: Որոշվել է հանդիսատեսին չտարհանել: