Իտալիայի հավաքականի դարպասապահ և ավագ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է,թե ինչ սպասելիքներ ունի Եվրոպայի առաջիկա առաջնությանն ազգային թիմի ելույթներից:
«Անգամ եթե կարևորագույն որոշ ֆուտբոլիստներ բացակայում են, մենք չպետք է ընկճվենք: Ամեն ինչ կարգին է: Ավելի փորձառու ֆուտբոլիստների համար իրավիճակն այնքան էլ անծանոթ չէ:
Ընդունում եմ, որ մեզնից սպասելիքները քիչ են: Հնարավոր է, դա ճիշտ գնահատական է: Պետք է փորձենք զարմացնել բոլորին: Պետք է գերազանցենք մեր հնարավորությունները»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը: