Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Գաղափարներ, որ դառնում են ցուցանակապետության զոհ

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները, որոնք Ստեփանակերտում հավաքվել էին ՀՀԿ նախաձեռնությամբ, հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որտեղ խոսվում է հայկական զինված ուժերի գործով հպարտանալու մասին, դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և հայտարարվում արտաքին քաղաքականության ոլորտում «կուսակցությունների համագործակցության անհրաժեշտության» մասին: Միաժամանակ հայտարարվում է ֆորումները մշտական դարձնելու և դրանք մշտապես Ստեփանակերտում անցկացնելու մասին:

Այն, որ Ստեփանակերտը կլինի հայկական կուսակցական պարբերական ֆորումների մշտական հավաքատեղի, յուրօրինակ կուսակցական, քաղաքական կենտրոն՝ անկասկած ողջունելի է: Տվյալ պարագայում հարցն այն է, թե բացի խորհրդանշական իմաստից, դա քաղաքական ի՞նչ պրակտիկ նշանակություն, ի՞նչ կենսունակ մոդել կարող է լինել Հայաստանի ու Արցախի քաղաքական գործիքակազմում: Այդ տեսանկյունից հեռանկարն, իհարկե, այդքան էլ հուսադրող չէ՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում չկա կուսակցական համակարգ:

Կուսակցությունները ընդամենը ցուցանակներ են, որոնց տակ գերակշիռ մասով առկա են ոչ թե քաղաքական իրական ծրագրեր, գաղափարներ, քաղաքական մղումներ և վերջապես՝ խանդավառություն, այլ ընդամենը անձնային, խմբակային նյութական շահեր: Այդ հանգամանքը Ստեփանակերտը հայկական «կուսակցական» կենտրոնակայան դարձնելու ողջունելի գաղափարն էլ վերածում է լոկ ցուցանակի, որն աշխարհում ուշադրություն կարող է գրավել ընդամենը մեկ անգամ, սակայն չմնալ դրա կենտրոնում:

Միջազգային ուշադրության կենտրոնում մնալու համար այդ ցուցանակի տակ պետք է լինի իրական քաղաքականություն: Այն, որ դա չկա՝ վկայում է հենց կուսակցական երկրորդ ֆորումի ամփոփիչ հայտարարությունը, որը ընդամենը ներհայկական նշանակության ոգեղեն դեկլարացիա է՝ որևէ քաղաքական մեսիջ չպարունակող: Կամ՝ եթե կան քաղաքական մեսիջներ, ապա բազմաթիվ անգամ կրկնված, արդեն ծեծված, բոլոր հասցեատերերին հասած: Ներկայումս, առավել ևս ապրիլյան պատերազմից հետո հայկական քաղաքական դասից պահանջվում են նոր գաղափարներ, նոր հաղորդագրություններ միջազգային քաղաքականության սուբյեկտներին:

Ընդ որում՝ այդ նորը պետք է լինի ստեղծված նոր իրավիճակին համահունչ: Առավել ևս, որ կուսակցական ֆորումի հարթակն այդ իմաստով լինելով ոչ պաշտոնական, տալիս է մանևրի բավական մեծ հնարավորություն: Ստեփանակերտի երկրորդ ֆորումի ամփոփիչ հայտարարությունը վկայում է, որ այդ հնարավորությունը չի օգտագործվել: Բնականաբար, չէր էլ կարող, քանի դեռ կուսակցություններն իրենք ցուցանակ են: Այդ դեպքում նրանց արած քայլերն էլ կլինեն ցուցանակային: Օրինակ՝ հայկական կուսակցություններին թվում է, կամ դրանց մեծ մասին, որ հայկական բանակը, զինված ուժերը իրենցից սպասում են հպարտության կենացներ:

Մինչդեռ զինված ուժերը նրանցից սպասում են քաղաքական հենարան, սպասում են թիկունքի քաղաքական «ինժեներա-տեխնիկական» համակարգի արմատական վերակառուցում, քանի որ ներկայիս պատերազմական իրավիճակի, պատերազմի հասունացման և Ադրբեջանի ամենաթողության պատճառներից մեկն էլ հենց այս տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական դիրքերի «ինժեներա-տեխնիկական» իրադրության խիստ անհամապատասխանությունն էր առկա մարտահրավերներին թե՛ կառուցվածքի, թե՛ դինամիկայի իմաստով:

Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցությունները, քաղաքական բնույթի առկայության պայմաններում կարիք չունեն համագործակցելու արտաքին քաղաքականության հարցերում: Նրանք կարիք ունեն ներքին քաղաքական կյանքում մրցակցելու քաղաքական բաղադրիչներով, քաղաքական գաղափարներով, կոնցեպցիաներով, մոտեցումներով, որոնց թվում՝ նաև արտաքին քաղաքական առանցքային հարցերի, անվտանգային կարևոր խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, դրանց հիմքը հանդիսացող, պետականության հեռանկարի առանցքը հանդիսացող ղարաբաղյան խնդրում հայկական քաղաքական մտքից պահանջվում է ոչ թե միասնականության դեկլարացիաների մրցավազք, այլ գաղափարների, մոտեցումների, մոդելների և մեթոդաբանության բազմազանություն: Իհարկե, բոլորի հիմքում ունենալով ինքնորոշումն ու անվտանգությունը, որը չի կարող լինել քննարկման առարկա: Սակայն առնվազն զավեշտալի է, որ Մադրիդյան սկզբունքները մերժելու համարձակություն չունեցող քաղաքական ուժերը հանդես են գալիս ինչ-որ փոխգործակցության դեկլարացիաներով:

Մինչդեռ հենց վերը բերված բովանդակային ռազմավարական պաշարի կուտակումն է պետական քաղաքականության հիմքի ամրության գրավականը, ոչ թե արտաքին հարցերում ցուցադրական համախմբվածությունը, միասնականությունը կամ փոխօգնությունը: Կուսակցական համակարգը պետք է կայանա ներքին կյանքում, ամրանա քաղաքական բաղադրիչով և խաղի քաղաքական կանոններին հավատարմությամբ, որպեսզի արտաքին ոլորտում էլ զգացվի դրա էֆեկտը: Այլապես գուցե կրկեսով կամ թատրոնով հնարավոր է խաբել ինքզինքը, բայց ոչ աշխարհին, որը շատ լավ է տեսնում, թե ինչպես են ներքին կյանքում ինքնաոչնչացման կանոններով հարաբերվում կուսակցությունները, ինչպես է բռնցքամարտի կանոններով նրանց հետ խաղում իշխող կուսակցությունը, որի շուրջ հետո մյուսները արտաքին հարցում ներկայանում են միասնական կամ փոխգործակից:

Ամբողջ խնդիրը գալիս հենց դրանից՝ քաղաքականությունը ներքին ու արտաքին բաժանումների ենթարկելուց: Դա կա՛մ արհեստական, այսինքն՝ մանիպուլյացիոն բաժանում է, կա՛մ անգիտակից, անհամարժեք բաժանում: Հետևանքները պետության համար, միևնույն է, հանդիսանում են անցանկալի՝ երկու դեպքում էլ: Ընդ որում՝ մեղմ դեպքում անցանկալի, իսկ սովորաբար՝ վտանգավոր: Ամենամեծ վտանգները ցանկացած պետության համար սկսում են այնտեղից, երբ առկա է կյանքի ցուցանակացում, երբ առանցքային խնդիրը ոչ թե ինչ-որ բան անելն է, այլ ինչ-որ բան ցույց տալը: Ընդ որում՝ սա արդեն ընդհանուր հասարակական գիտակցություն, մտածողություն, արժեք է՝ խորացող ընդհուպ կենցաղ կամ կենցաղից եկող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում