Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Մայր Աթոռում նշվել է Ս. Էջմիածնի Կաթողիկեի տոնը

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշել է Կաթողիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի հոգևոր դասը և մարզի ուխտավորները` գլխավորությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքապետերի, ինչպես նաև զինվորականներ ու բազում հավատավոր հայորդիներ: Ս. Պատարագի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմբերճյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը:

Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Օրվա խորհրդի շուրջ քարոզելով` Բագրատ Սրբազանը մասնավորաբար ասաց. «Այսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է, և մենք աշխարհի տարբեր ծայրերից, Հայոց աշխարհի զանազան բնակավայրերից, սահմաններից, հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներով համախումբ, փառաբանում ենք և շնորհակալություն հայտնում մեր Տիրոջը` մեզ ընծայված այս մեծ շնորհի համար:

…Մեծ խորհուրդ ունի Ս. Էջմիածնի հաստատումը` որպես Կաթողիկե Մայր Եկեղեցու բաբախող սիրտ, ճառագող արև, որը լցնում է հայոց հոգևոր կյանքի անդաստանները, զարգացնում մեր հոգևոր մշակույթը, ոռոգում և լցնում մեր Հայրենիքի սահմանների դաշտերն ու անդաստանները խաղաղության հաստատման համար:

Կարծես նախախնամական լինի, որ այս օրերին շարունակաբար ազգովի տոնախմբում էինք մայիսյան հերոսական տոների փառապանծ էջերը: Եվ հետ դառնալով դեպի չորրորդ դարը` մեր Ս. Եկեղեցու հիմնադրման օրերը, հասկանում ենք, որ այսօրվա գաղափարը ամփոփում է և դառնում եզրակետը այդ բոլոր հաղթանակների»:

Բագրատ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում դարերի ընթացքում Մայր Աթոռի ստանձնած փրկչական դերակատարությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության տարիներին եղեռնից մազապուրծ եղած գաղթականների, որբերի նկատմամբ խնամատարությանը` մեծ ակնածանքով վերհիշելով այն կարևոր որբահավաք և որբախնամ առաքելությունը, որ այդ տարիներին իրականացվել է ՀԲԸՄ-ի կողմից: «Ոգու մտքով ենք վերադառնում մեր այսօրվա կյանքը: Մայր Տաճարի շրջափակն այսօր որբերով, լքվածներով և Ցեղասպանության սուրը թիկունքին կրող ժողովուրդը չէ, այլ այստեղ են ժամանել քաղաքական, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներ, զորապետեր, Տավուշ աշխարհի ժողովուրդը, ինչպես նաև հայորդիներ, որոնք իրենց մեծ նեդրումն ունեն Հայրենիքի զորացման գործում, մշակութային, կրթական տարբեր ոլորտներում. բոլորը եկել են` թաթախվելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքների մեջ` ի զորություն կյանքի և հաղթանակների», – նշեց պատարագիչ Սրբազանը:

Տավուշի թեմի առաջնորդը նաև տեղեկացրեց, որ Տավուշի ուխտավորներն եկել են իրենց համբույրը դրոշմելու Մայր Տաճարին և ստանալու Հայոց Հոր օրհնությունը և վկայելու, որ կյանքի ու մահվան սահմանագծում ապրողները ողջ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն են պահում:

«Հաղթանակի հարության հույսով մեր ժողովրդի համար մահ չկա, քանի դեռ գոյություն ունի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, քանի դեռ մեզ ուղեկցում են Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքը և Ս. Տրդատ արքայի հուժկու բազուկը: Կաթողիկե տաճարը սոսկ պատմական հուշակոթող չէ, այլ մենք` այսօր ապրող քրիստոնյաներս ենք», – եզրափակեց իր խոսքը Սրբազան Հայրը` մաղթելով, որ Աստված Իր ներկայությամբ լցնի հայոց կյանքը:

Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկաներն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության և հավիտենական առաքելության անխափան արդյունավորման համար:

Մայր Տաճարի շրջափակում` Ս. Տրդատի կամարի առջև, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Տավուշի թեմի ուխտավորներին` պատգամելով համախումբ մնալ իրենց հոգևոր առաջնորդի ու մարզպետի շուրջ` զորակցելով նրանց հայրենաշեն բոլոր ծրագրերի իրագործմանը, և պատգամեց իրենց քաղցրահունչ աղոթքներում մշտապես հիշել Հայրենիքն ու Հայոց Եկեղեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում