Հունիսի 24-26-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան կայցելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, կայցելի նաև Գյումրի:
Հռոմի պապը պատարագ կմատուցի Գյումրու Վարդանանց հրապարակում:
«Ասֆալտապատում են, քարով են շարում, բարեկարգում են փողոցները,- ասում են գյումրեցիները,- Հռոմի Պապը տարեկան երեք անգամ որ գա, քաղաքը կարգին տեսքի կգա, մաքուր քաղաք կդառնա»:
Մանրամասները՝ տեսանյութում: