Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Թրամփը մեզ այնքան էլ մեծ ոգևորություն չի ներշնչում, Քլինթոնն էլ հուսադրիչ չէ. ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի ատենապետ

«Առաջին անգամ է կուսակցության համաժողովը անցկացվում հայրենիքում, հիմք է դրվում ԵՌԱԿ-ի գործունեությունը, այս պատգամավորական ժողովի նախօրյակին տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում, որի ընթացքում աշխարհի չորս ծագերից առաջարկներ ներկայացվեցին և քննարկվեցին, վերածվեցին բանաձևերի, որոնք պետք է քննարկվեն համաժողովի ընթացքում»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց ՌԱԿ 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի ատենապետ Րաֆֆի Բալյանը:

Անդրադառնալով մեր դիտարկմանը, որ չնայած սփյուքում ունեցած հսկայական ներուժին, այնուամենայնիվ, ՌԱԿ-ը չի կարողանում Հայաստանում քաղաքական լուրջ ազդեցություն ունենալ, Ր. Բալյանը պատասխանեց. «Մենք մեր քաղաքական ներդրումն ենք ունենում այն երկրներում, որտեղ գործում ենք, և կարծում ենք, որ այդպիսով ավելի օգտակար կարող ենք լինել և զորակցել մեր հայրենիքին՝ մեր բոլոր քաղաքական լծակներն օգտագործելով ի նպաստ մեր հայրենիքի բարօրության»:

«Սփյուռքի համար գլխավոր մտահոգությունը այսօր մեր հայրենիքի ՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն է,- նշեց Ր. Բալյանը,- պետք է մենք միակամ և միավորված պաշտպանենք մեր ունեցածը, որպես մեկ մարմին՝ մեկ ազգ, որպեսզի կարողանանք դիմագրավել բոլոր մարտահրավերները»:

Նրա խոսքով՝ պետք է հետայսու մենք մեր հույսը մեզ վրա դնենք՝ միևնույն ժամանակ մեր քաղաքական լծակներն օգտագործելով մեծ պետությունների հետ, որպեսզի կարողանանք ճիշտ նավարկել այս ճակատագրական լուրջ շրջանում:

ԱՆդրադառնալով հարցին, թե հայ համայնքն ում թեկնածությանն է նախապատվություն տալիս՝  Թրամփի, Քլինթոնի, թե Սանդերսի, Ր. Բալյանն նշեց, որ հայ համայնքը միակարծիք չէ. «Թրամփը մեզ այնքան էլ մեծ ոգևորություն չի ներշնչում, Քլինթոնն էլ հուսադրիչ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում