Իրանի խորհրդարանի նոր՝ 10-րդ նստաշրջանը պետք է կենտրոնանա առավել սուր սոցիալական խնդիրների` գործազրկության կրճատման, աղքատության վերացման և հասարակության սոցիալական անհավասարության հարթեցման վրա, հայտնում է TASS-ը: Այդ մասին նոր խորհրդարանի աշխատանքը սկսելու հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Մուսավի Խոմեյնիի որդին` Հասան Խոմեյնին:
Նա ժողովրդի ընտրյալներին կոչ է արել արդարացնել ընտրողների հույսերը: «Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեի ղեկավարությամբ պատգամավորները պետք է բոլոր ուժերը ներդնեն իսլամական կառույցի հիմքերը ամրապնդելու համար»,- ընդգծել է նա: