Իրանում բրիտանացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Միացյալ Թագավորությունը դատապարտում է Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթի անցկացումը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Ֆորին» գրասենյակին:
«Մեծ Բրիտանիան դատապարտում է ցանկացած գործողություն՝ ուղղված Հոլոքոստի ժխտմանը՝ որտեղ էլ այն իրականացվի: Բրիտանացի պաշտոնատար անձինք Իրանում հայտարարել են այնտեղ անցկացվող ծաղրանկարների մրցույթի վերաբերյալ մեր լուրջ առարկությունը»,- ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Հոլոքոստի վերաբերյալ ծաղրանկարների մրցույթի շրջանակներում կազմակերպիչները ստացել են ավելի քան 800 աշխատանքներ մոտ 300 նկարիչների կողմից, այդ թվում են՝ 104 նկարիչներ Իրանից, ինչպես նաև Բրազիլիայից, Ֆրանսիայից, Ինդոնեզիայից, Թուրքիայից, Չինաստանից: