Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն` մեկնաբանելով հաղթանակն «Ատլետիկո»-ի նկատմամբ, նշել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումն իր գերնպատակը չէ:
Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Արքայական ակումբ»-ը հետխաղյա 11մ հարվածաշարում առավելության է հասել 5:3 հաշվով:
««Ոսկե գնդակ»-ն իմ գերնպատակը չէ: Բայց ես արդեն 7-րդ անգամ մեկ մրցաշրջանում ավելի քան 50 գոլ եմ խփում»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Antena 3-ը: