Սիրիայի կաթոլիկները և ուղղափառները հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հատուկ աղոթք կանեն հանուն խաղաղության: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ գրում է ria.ru-ն:
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հանդիսավոր պատարագի ավարտին Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի Սիրիայի ինչպես կաթոլիկ, այնպես էլ ուղղափառ համայնքները «հատուկ կաղոթք կանեն խաղաղության համար, ինչի կենտրոնում կլինեն հենց երեխաները»:
«Սիրիացի երեխաները աշխարհի բոլոր երեխաներին կոչ են անում միանալ հանուն խաղաղության իրենց աղոթքին»,- ասել է Հռոմի պապը: