Ուկրաինան և Իրանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:
Նախարարության տեղեկացմամբ՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ուկրաինա-իրանական համագործակցության ակտիվացման շուրջ: Իրանական կողմը ընդգծել է, որ ոչ մի երրորդ կողմ որևէ ձևով չի ազդի Իրան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների վրա: Թեհրանը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Կլիմկինը: