Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 7-րդ մարդն է, ով Չեմպիոնների լիգայում հաղթել է որպես ֆուտբոլիստ և մարզիչ:
Ֆրանսիացին «Ռեալ»-ի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթը որպես ֆուտբոլիստ նվաճել է 2002թ.՝ եզրափակչում դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ: 14 տարի անց նա կրկին նվաճեց տիտղոսը, այս անգամ որպես մարզիչ:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը պատմության մեջ 11-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: