Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտոնի Մարսիալը վնասվածք է ստացել մարզման ժամանակ և խաղադաշտը լքել ժամկետից շուտ:
Այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողը կարող է բաց թողնել ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնությունը: Վերականգնման ժամկետը հայտնի կդառնա բուժզննումից հետո:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Ռաֆայել Վարանը, վնասվածքի պատճառով բաց է թողնելու «Եվրո-2016»-ը: