Վրաստանում GDS հեռուստաընկերության լրագրող Զվիադ Թխելիձեն Խադի կիրճում մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ լուսաբացին նրա մարմինը հայտնաբերել են փրկարարները: Թխելիձեն աշխատել է կիրճում նկարահանման խմբի հետ:
Նրան մեծ համբավ են բերել GDS հետուստաալիքով ցուցադրված հեղինակային հաղորդումները, այդ թվում՝ Չեռնոբիլից ռեպորտաժը: