Չեմպիոնների լիգայում հաղթանակի կապակցությամբ Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ին:
«Շնորհավորում ենք «Ռեալ»-ին Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ»,- ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը հետխաղյա 11մ հարվածաշարով առավելության հասավ «Ատլետիկո»-ի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայում հաղթելով 11-րդ անգամ:
«Բարսելոնա»-ն, որը մրցաշարի նախորդ տարվա հաղթողն է, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 5 անգամ: