ԱՄՆ-ում Ցինցինատիի կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են գորիլային, որի վանդակն էր ընկել 3-ամյա մի տղա՝ գրում է bbc.com-ը:
Հարամբե մականունով 17 տարեկան արու գորիլան, որ կշռում էր 180 կգ, ականատեսների վկայությամբ՝ բռնել է ճչացող երեխային և սկսել քարշ տալ վանդակով մեկ: Տասը րոպե անց կենդանաբանական այգու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները կրակել են գորիլային:
Երեխան հոսպիտալացվել է կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով:
Կենդանաբանական այգու տնօրենի խոսքով՝ գորիլան հազիվ թե պատրաստվում էր հարձակվել երեխայի վրա, սակայն իրավիճակը չափազանց անկանխատեսելի էր՝ այլ կերպ գործելու համար: