ԱՄՆ-ում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուժերն է չափում Գվատեմալայի ընտրանու հետ:
Հանդիպման արդեն 7-րդ րոպեին Գվատեմալայի հավաքականն առաջ էր անցել հաշվի մեջ: 39-րդ րոպեին մեր ազգային թիմը խփել էր պատասխան գոլը: Աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Էդգար Մանուչարյանն իր ակտիվում գրանցեց խփած գնդակ:
Խաղը շարունակվում է: 1in.am Sport-ն օնլայն ռեժիմով կտեղեկացնի հանդիպման հետ կապված նոր զարգացումների մասին: