Փարիզի Մոնգ հրապարակում տեղի է ունեցել ցույց՝ ուղղված երկրում մեծ քանակով անօրինական միգրանտների ներկայության դեմ, հայտնում է TASS-ը: Ցույցն անցկացրել է Generation Identitaire աջ խմբավորումը:
Այն անցել է «Մենք մեր տանն ենք» ընդհանուր կարգախոսով: Ակտիվիստները Ֆրանսիայի իշխանությունից պահանջել են լուծել անօրինական միգրացիոն հոսքի խնդիրը:
Ցուցարարները ընդգծել են, որ «ֆրանսիացիներին երկրում աստիճանաբար նեղում են, նրանք զոհվում են ներգաղթյալների երեխաների գնդակներից»: