Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրաժարվել է Հարավային Ամերիկայում Զիկա վիրուսի տարածման պատճառով տեղափոխել Ամառային օլիմպիական խաղերը, որոնք պետք է տեղի ունենան Ռիո դե Ժանեյրոյում, հայտնում է Interfax-ը:
«Հաշվի առնելով Զիկա տենդի իրադրության ներկա գնահատումները, ինչը գրանցվել է աշխարհի 60 երկրներում, որոնցից 39-ը Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի և այս շրջանի երկրներն են, հիմք չկա տեղափոխելու կամ չեղարկելու Օլիմպիադան»,- ասված է ԱՀԿ-ի հայտարարությունում, ինչը մեջբերում է Fortune պարբերականը: