Լեհաստանի հարավում կայծակի հարվածից զոհվել է մեկ մարդ, իսկ երեքը ստացել են վնասվածքներ: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Աղետի զոհ է դարձել 40 տարեկան զբոսաշրջիկը, որը բարձրացել էր Արևմտյան Բեսկիդների Բաբիա Գորայի ամենաբարձր գագաթը, որտեղ էլ սկսվել է ամպրոպը: Կայծակի մահացու հարվածի ականատեսները կանչել են փրկարարների, որոնք ապարդյուն փորձել են վերակենդանացնել տղամարդուն:
Մյուս դեպքը տեղի է ունեցել Պենիններում` Սոկոլիցա գագաթի մոտ: Այնտեղ կայծակը հարվածել է երեք մարդու: Նրանցից ոչ ոք չի մահացել, սակայն տուժածներից մեկը ստացել է լուրջ այրվածքներ: