Ավոկադոն ոչ միայն ունի նուրբ և հաճելի համ, այլ նաև պարունակում է մի ամբողջ շարք վիտամիններ և օգտակար ճարպեր: Այն դրական է ազդում ողջ օրգանիզմի վրա, հայտնում է hronika.info-ն:
Ավոկադոյում պարունակվող կիսահագեցած ճարպերը նվազեցնում են խոլեսերինի մակարդակը, անոթները դարձնում են ավելի ճկուն, բարելավում են արյան շրջանառությունը և կանոնավորում սրտի աշխատանքը:
Ավոկադոն հարուստ է հակաօքսիդանտներով: Դրանք պաշտպանում են բջիջներին ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, որոնք արագացնում են օրգանիզմի ծերացումը և խանգարում իմունային համակարգի աշխատանքին:
Ավոկադոն պարունակում է կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում և պղինձ, ինչպես նաև А, С, B5, B6 և E վիտամիններ: Այն նաև պարունակում է սպիտակուց: