Քուվեյթն Իրանին հանձնել է 47 բանտարկյալ՝ ըստ կալանավորների փոխանակման մասին 2 երկրների միջև կնքված պայմանագրի, ասված է Քուվեյթի ՆԳՆ մամուլի հետ կապերի վարչության հաղորդագրությունում, հայտնում է RIA Novosti-ն:
Նախարարությունում նշել են, որ այդ որոշումը կայացվել է Քուվեյթի և Իրանի միջև կնքված կալանավորների փոխանակման երկկողմ համաձայնության հիման վրա, պատժաժամկետը հայրենիքում անցկացնելու համար: