Իտալիայի կառավարությունը պատրաստվում է վաճառել Հռոմում, Միլանում և Նեապոլում բանտերի պատմական շենքերը: Ստացված եկամուտը պլանավորվում է ներդնել նոր բանտերի կառուցման մեջ քաղաքների ծայրամասերում, հայտնում է Reuters-ը:
Ինչպես պարզաբանել է Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն, կարող են վաճառքի հանվել Հռոմում 18-րդ դարի Ռեգինա Կոելի բանտը, որը գտնվում է Տրանստեվերե շրջանում` Տիբր գետի ափին, որտեղ ներկա պահին իրենց պատիժն են կրում շուրջ 600 բանտարկյալներ:
Բացի այդ, պլանավորվում է վաճառել 1914 թվականին կառուցված Նեապոլի Պոդժորեալի բանտը, և Միլանի Սան Վիտորե բանտը` կառուցված 1879 թվականին: